ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշ ԱՄՆ-ում. BBC

Կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշ ԱՄՆ-ում. BBC

ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում 1,736 մարդ է մահացել COVID-19 կորոնավիրուսից, որն ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում են Ջոնս Հոփկինսի համալսարանից: Մահացության նախորդ ռեկորդը ապրիլի 4-ին էր, երբ մեկ օրվա ընթացքում մահացավ 1344 մարդ:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 12,7 հազարը: Մահացողների ամենամեծ թիվը Նյու Յորքում է՝ 4009 մարդ. այս նահանգը վարակվածների քանակով առաջ է անցել Իտալիայից: Ըստ վերջին տվյալների՝ վարակվել է մոտ 140 հազար մարդ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդացել է ավելի քան 398 հազար մարդ, 22 հազար հիվանդի հաջողվել է ապաքինվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում