ՄՄարի Կոստանյան

Աշխարհում 5.9 միլիոն բուժքրոջ կարիք կա. ԱՀԿ

Աշխարհում 5.9 միլիոն բուժքրոջ կարիք կա. ԱՀԿ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում բուժանձնակազմի պակաս կա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստմամբ՝ մոտ 6 միլիոն բուժքրոջ կարիք կա, գրում է РИА Новости-ն:

Աշխարհում կա բուժքույրական ծառայության մոտ 28 միլիոն աշխատակից: 2013-2018-ին նրանց թիվը հասել էր 4.7 միլիոնի: Սակայն բուժքույրերի պակասը զգացվում է ամբողջ աշխարհում և կազմում է 5.9 միլիոն: Ընդ որում, նրանց խիստ պակասը զգացվում է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի որոշ երկրներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում