ՆՆարե Ոսկանյան

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպությունների գնման ընթացակարգերում

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպությունների գնման ընթացակարգերում

Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 թ. հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով՝ հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ 

Արդյունքում՝ մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների հրավերներում տեխնիկական բնութագրերը կազմված են եղել ոչ ամբողջական և հստակ, չեն նկարագրել ձեռք բերվող ծառայության հատկանիշները, հստակեցված չեն եղել աուդիտի ենթակա միավորների քանակը՝ պահանջվող ռեսուրսի և միջոցների գնահատում իրականացնելու նպատակով, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ։ Ի հայտ եկած խնդիրները քննարկվել են ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նշվածի վերաբերյալ կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ վարչապետին։

Արդյունքում՝ համապատասխան մարմիններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը, ինչպես նաև կազմակերպել նոր գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված դիտարկումները՝ գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում