ՄԻՊ-ը խորհրդարան է ներկայացրել տարեկան հաղորդումը

ՄԻՊ-ը խորհրդարան է ներկայացրել տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել իր 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։ 

Փաստաթղթերում ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլ նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։ 

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

Տարեկան հաղորդում՝ https://bit.ly/3bV6gCv

Տարեկան զեկույց՝ https://bit.ly/2whnn2b

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում