ՄՄարիա Գաբրիելյան

Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք. BBC

Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ջոնսոնը հոսպիտալացվել էր երեկ: Վարչապետի մամուլի պատասխանատուները հայտնել էին, որ Ջոնսոնը վերահսկողության տակ է և ունի բարձր ջերմություն: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Բորիս Ջոնսոնը թվիթերի միկրոբլոգում գրել էր. «Տրամադրությունս շատ բարձր է, ես անմիջական կապի մեջ եմ աշխատանքային թիմի հետ, և մենք միասին շարունակում ենք կորոնավիրուսի դեմ պայքարը»:

Վարչապետ Ջոնսոնի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, իսկ ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ եթե նա չկարողանա կատարել իր պարտականությունները, նրան կփոխարինի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում