ԳԳևորգ Թոսունյան

94 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Հոնորա Բլեքմանը. BBC

94 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Հոնորա Բլեքմանը. BBC

Դերասանուհու ընտանիքը հայտնել է, որ նա մահացել է բնական մահով: Բլեքմանը մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, բայց մեծ հաջողույթուն է ունեցել հատկապես 1962 թվականին «Վրիժառուներ» հեռուստաֆիլմի՝ Կեյտ Գեյլի կերպարը մարմնավորելուց հետո: Խաղացել է Ջեյմս Բոնդ, Գոլդֆինգեր եւ մի շարք այլ աշխարհահռչակ ֆիլմերում:

Բլեքմանի ընտանիքի տարածած հայտարարությունում ասվում է. «Շատ պաշտելի մայր և տատիկ լինելուց բացի,Հոնորը նաև տաղանդավոր դերասան էր, գեղեցկության, իմաստության և այլ կարողությունների արտառոց համադրությամբ: Իր յուրահատուկ ձայնի և աշխատասիրության շնորհիվ նրա մարմնավորած կերպարները դարձան կինոյի պատմության մասը: Մենք խնդրում ենք ձեզ հարգել մեր ընտանիքի վիշտն այս դժվար պահին»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում