Ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ անվերահսկելի չափերի է հասնում

Ներգաղթյալների հոսքը եվրոպական երկրներ անվերահսկելի չափերի է հասնում

Թեժ կետերից փախած տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են դեգերել Իտալիայի ափերին եւ Բալկաններում՝ ձգտելով հասնել եվրոպական ավելի բարեկեցիկ երկրներ:

Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա տանող ազատության ճանապարհը շատ ներգաղթյալների համար դառնում է մահվան ճանապարհ:

Ավստրիայում հայտնաբերել են լքված բեռնատար՝ 71 անշնչացած մարմիններով: Նախնական զննությունից պարզվել է, որ նրանք շնչահեղձ են եղել առնվազն երկու օր առաջ: Ոստիկանությունը հայտնել է, որ ողբերգական դեպքի առնչությամբ Հունգարիայում ձերբակալվել է չորս մարդ:

Նրանք կասկածվում են մարդկանց մաքսանենգ ճանապարհով Եվրոպա տեղափոխելու համար: Իրավապահները համոզված են, որ դրանք խոշոր հանցավոր խմբի անդամներ են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում