ՄՄարիամ Մխիթարյան

Մարդուց կենդանուն կորոնավիրուսով վարակի դեպք ԱՄՆ-ում. BBC

Մարդուց կենդանուն կորոնավիրուսով վարակի դեպք ԱՄՆ-ում. BBC

Նյու Յորքի Բրոնքսի շրջանի կենդանաբանական այգում բնակվող վագրը վարակվել է կորոնավիրուսով: Ամենայն հավանականությամբ, վիրուսը փոխանցվել է կենդանուն խնամող աշխատակցից, հայտնել է «Բնության պահպանության ամերիկյան հասարակություն» (WCS) կազմակերպությունը, որը ղեկավարում է կենդանաբանական այգին:

Կենդանաբանական այգու աշխատակիցը, սակայն, հիվանդության նշաններ չի ունեցել: Ըստ երևույթին, սա ԱՄՆ-ում կենդանիների կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է:

Չորսամյա վագրից վիրուսի թեստ են վերցրել, երբ նկատել են, որ կենդանին չոր հազում է. վարակի հիմնական նշաններից մեկը: Չոր հազ են ունեցել նաև վագրի քույրը, ամուրյան երկու վագր և աֆրիկյան երեք առյուծ: Մասնագետները հույս են հայտնել, որ կենդանիները կբուժվեն:

Կազմակերպության զեկույցում նշվել է նաև, որ հետագա վարակը կանխելու համար չորս կենդանաբանական այգիներում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր աշխատակիցների համար, որոնք խնամում են կատվազգիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում