Բելառուսը որոշել է խստացնել այն քաղաքացիների ինքնամեկուսացումը, որոնք երկիր են ժամանել կորոնավիրուսի համաճարակ արձանագրած պետություններից: Չենթարկվողներին սպառնացել են հարկադրաբար ուղարկել հիվանդանոց: Երկշաբաթյա ինքնամեկուսացումը չի վերաբերում Բելառուսում հավատարմագրված դիվանագետներին և հանրապետության տարածքով տարանցիկ տուն վերադարձողներին:
Ըստ վերջին տեղեկությունների, Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 440 դեպք, մահացել է 5 հիվանդ:










