ԼԼիլիթ Գասպարյան

Թրամփը հորդորել է կեղծ լուրեր չտարածել. BBC

Թրամփը հորդորել է կեղծ լուրեր չտարածել. BBC

BBC-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ներին հորդորել է կորոնավիրուսի մասին չճշգրտված լուրեր չտարածել:

«Շատ կարևոր է, որ որոշ լրատվամիջոցներ դադարեն կեղծ լուրեր տարածելն ու վախի, խուճապի մթնոլորտ առաջացնելը: Դա անհավատալի է: Ես կարող էի զանգահարել նրանց, բայց միևնույնն է: Կարծում եմ, որ նրանք պարզապես վարկանիշ են հետապնդում», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը, CNN- ի մասին քննադատական ​​գրառում էր արել թվիթերի միկրոբլոգում, բայց չէր մանրամասնել, թե որն է իրականում քննադատության պատճառը: Նախկինում էլ քննադատել էր New York Times-ին ու Washington Post-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում