ԱՄՆ-ում կատարված հանցագործությունները լրատվամիջոցների առաջին էջերին են

ԱՄՆ-ում կատարված հանցագործությունները լրատվամիջոցների առաջին էջերին են

Համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում ամերիկացի հեռուստալրագրողներ Էլիսոն Փարքերի եւ Ադամ Ուորդի՝ ուղիղ եթերում դաժան սպանության թեման է: 

Վերջիններիս սպանել էր նախկին գործընկերը՝ ամերիկյան WDBJ-ի նախկին աշխատակից, սեւամորթ Վեսթեր Ֆլանագանը: Ոստիկանական հետապնդումից հետո հանցագործն ինքնասպանության փորձ էր կատարել եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Սպանության հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին,  համաշխարհային մամուլը ողողվեց մահից առաջ Ֆլանագանի թողած երկտողով: Այնտեղ նա բացատրում է, թե իր քայլը Չարլսթոնի եկեղեցու ողբերգության ու ռասայական խտրականության պատասխանն է:  

Մեկ այլ դժբախտ դեպք էլ  գրանցվել է Լուիզիանա նահանգի Սանսեթ փոքրիկ քաղաքում: Անհայտ անձը դանակահարել է երկու կնոջ, ապա կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանի ուղղությամբ: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում