ՇՇողիկ Գալստյան

Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն՝ Հայաստանին 25 մլն դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքով

Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն՝  Հայաստանին 25 մլն դոլարի օգնություն տրամադրելու խնդրանքով

Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,  որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, որպեսզի կառավարությունը 25 մլն դոլարի օգնություն տրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Հայ դատի հանձնախմբի համակարգող Րաֆֆի Համբարյանը կոչ է արել Հայաստանին հատկացվող օգնության փաթեթից 25 մլն դոլարը վերահասցեավորել որպես COVID-19 պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին հատկացվող օգնություն: Նա հիմնավորել է, որ դա ուղղվելու է անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, տեխնիկական աջակցությանն ու ռիսկային ընտանիքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում