ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում փակվել են տասնյակ քաղաքներ. մինչև 20 տարեկաններին արգելվում է դուրս գալ տնից. Russia Today

Թուրքիայում փակվել են տասնյակ քաղաքներ. մինչև 20 տարեկաններին արգելվում է դուրս գալ տնից. Russia Today

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Թուրքիայի իշխանությունները 15 օրով արգելափակել են երեք տասնյակից ավելի քաղաքներ տանող ավտոմայրուղիները՝ տեղեկացնում է Russia Today-ը: Հանրային վայրերում քաղաքացիները պարտադիր պետք է դիմակներ կրեն: Սահմանված կարգի համաձայն՝ Թուրքիայում 65 տարեկանից բարձր տարիքի անձանց արդեն արգելվել էր տնից դուրս գալ: Այժմ էլ երկրի իշխանությունների նոր որոշմամբ՝ տնից դուրս գալ արգելվում է նաև մինչև 20 տարեկաններին:

Թուրքիայի առողջապահության նախարարի հավաստմամբ՝ երկրում կորոնավիրուսից մահացության դեպքերը կտրուկ ավելացել են՝ հասնելով 425-ի: Ընդհանուր առմամբ, վարակակիր է 21 հազարը, որից ավելի քան 12 հազարը գրանցվել են Ստամբուլում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում