ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնում բացվել է առաջին ժամանակավոր դաշտային հոսպիտալը. BBC

Լոնդոնում բացվել է առաջին ժամանակավոր դաշտային հոսպիտալը. BBC

Լոնդոնի արևելքում գտնվող ExCel ցուցահանդեսային կենտրոնում բացվել է կորոնավիրուսային վարակների բուժման առաջին ժամանակավոր դաշտային հոսպիտալը:

Nightingale հիվանդանոցը, որում կաշխատեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական բժիշկներ, կկարողանա ընդունել մինչև 4 հազար հիվանդի:

Հոսպիտալը տեսակապի միջոցով Շոտլանդիայի իր նստավայրից հանդիսավորությամբ բացել է արքայազն Չարլզը, որին կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել մարտ ամսին: Արքայազնը կարողացավ հաղթահարել վիրուսը և դուրս գալ ինքնամեկուսացումից:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ ժամանակավոր հիվանդանոցներ բացել Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներում:

Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասնում է 33718-ի, մեկ օրվա ընթացքում մահացել է 569 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 2921 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում