ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսում շարունակում է աճել նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը. EAD Daily

Բելառուսում շարունակում է աճել նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը. EAD Daily

Բելառուսի առողջապահության նախարարության հիգիենայի, համաճարակաբանության և կանխարգելման վարչության պետի տեղակալ Իննա Կարաբանը հայտնել է, որ երկրում շարունակում է աճել նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ըստ նրա՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 351 դեպք: Ամենամեծ թիվը Մինսկում է` 190:

Պաշտոնյայի հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեպքերն արձանագրվում են հիմնականում 25-ից 64 տարեկանների շրջանում: Այս տարիքային խումբը ներառում է գրանցված վարակակիրների ընդհանուր թվի մոտ 50%-ը:

Չնայած ԱՀԿ-ի կողմից հայտարարված Covid-19 համաճարակին, Բելառուսը շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ արտակարգ միջոցառումների ներդրման անհրաժեշտություն չկա: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կարող էր երկրում արտակարգ դրություն մտցնել, բայց դա չի անի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում