ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի ԳԱ-ն մերժեց Ռուսաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի բանաձևը. AFP

ՄԱԿ-ի ԳԱ-ն մերժեց Ռուսաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի բանաձևը. AFP

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում հաստատել է  «Համաշխարհային համերաշխությունը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում» բանաձևը: Փաստաթուղթն ընդունվել է կոնսենսուսով: ՄԱԿ-ի պետությունները կոչ են արել «ուժեղացնել միջազգային համագործակցությունը» համաճարակը զսպելու համար, ինչպես նաև դիմել տեղեկատվության, գիտական ​​գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը: Փաստաթղթում առանձին նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի առանձնահատուկ դերը նոր տեսակի վիրուսի տարածման դեմ պայքարում:

Միաժամանակ, ինչպես նշում է AFP գործակալությունը, Ռուսաստանը «համառորեն» պնդել է փաստաթղթի իր տարբերակը, որը պարունակում էր անուղղակի կոչ՝ համաճարակի դեմ պայքարի ընթացքում միջազգային պատժամիջոցները մերժելու մասին: Տեքստում նշվել է, որ «միմյանց  և ԱՀԿ-ի հետ համագործակցելուց բացի՝ պետությունները պետք է հրաժարվեն առևտրային պատերազմներից և միակողմանի պատժամիջոցներ կիրառելուց՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:

Ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների՝ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավաբանորեն պարտադիր չեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում