ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ զինված ուժերը մի քանի տարի առաջ է զգուշացրել կորոնավիրուսային համաճարակի մասին. The Nation

ԱՄՆ զինված ուժերը մի քանի տարի առաջ է զգուշացրել կորոնավիրուսային համաճարակի մասին. The Nation

«2017-ի հատուկ զեկույցում Պենտագոնը Սպիտակ տանը նախազգուշացրել էր օդափոխիչների, դիմակների և հիվանդանոցային մահճակալների պակասի մասին ու մատնանշել վիրուսային հիվանդության համաճարակի հավանականությունը, սակայն ԱՄՆ վարչակազմը չի ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»,- հայտնում է The Nation-ը:

«Չնայած նախագահ Թրամփը բազմիցս պնդում է, որ COVID-19-ի համաճարակն «անկանխատեսելի էր» և «առաջացել է անհայտ տեղից», Պենտագոնը ոչ միայն լավ գիտեր գրիպի նոր տիպի սպառնալիքի մասին, այլև կանխատեսել է օդափոխիչների, դեմքի դիմակների և հիվանդանոցներում մահճակալների հետագա պակասությունը: Պենտագոնի մի փաստաթղթում կորոնավիրուսը հիշատակվում է մի քանի դեպքում, և մի տեղ նույնիսկ նշված է. «Կորոնավիրուսային վարակները տարածված են աշխարհում»: Այս մասին գրված է 2017 թվականի Պենտագոնի ծրագրում, ընդգծում է The Nation-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում