ՄՄարի Կոստանյան

Միացյալ Նահանգներում աճում են կորոնավիրուսի մահացության դեպքերը. BBC

Միացյալ Նահանգներում աճում են կորոնավիրուսի մահացության դեպքերը. BBC

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 5 հազարի: BBC-ն գրում է, որ երկրում վարակի վիճակագրական տվյալների մասին տեղեկությունները հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Ավելի վաղ համալսարանից տեղեկացրել էին, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել էր 884 մարդ, ինչը նոր ռեկորդ է ԱՄՆ-ի համար:

Միաժամանակ Washington Post-ը հայտնում է,որ դաշնային կառավարության՝ պաշտպանիչ միջոցների ու բժշկական պարագաների  պահուստներն արդեն սպառվում են:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարծես հայտնվել է Իտալիայում ստեղծված նույն իրավիճակում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում