ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակին ավելացել են բնական աղետները. Stormnews

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակին ավելացել են բնական աղետները. Stormnews

Բնական աղետները ավելացրել են ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հետ կապված խնդիրները: Մարտի 31-ին 6,5 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել երկրի հյուսիսարևմուտյան Այդահո նահանգում: Այն զգացվել է նաև հարևան Յուտա, Նևադա և Մոնտանա նահանգներում: Գրանցվել է 31 հետցնցում, որից ամենահզորը եղել է 4,6 բալ հզորության:

Զարմանալիորեն, հզոր երկրաշարժն անցել է առանց լուրջ հետևանքների: Բնակավայրերում շինությունները տատանվել են, բայց վնասների ու տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

ԱՄՆ հարավային նահանգներում էլ` Ալաբամայում, Միսիսիպիում, Ջորջիայում և Ֆլորիդայում, մոլեգնում են ուժեղ փոթորիկները:

Ալաբամա և Միսիսիպի նահանգները հայտնվել են երեք տորնադոյի թիրախում: Ամենաշատը տուժել է Ալաբամայի հարավ-արևելքում գտնվող Յուֆա քաղաքը: Այստեղ ավելի քան 10 տուն է վնասվել, մեկ մարդ ստացել է թեթև վնասվածքներ: Իշխանությունները նշում են, որ հետևանքները կարող էին շատ ավելի վատ լինել, քանի որ կորոնավիրուսային կարանտինի պատճառով բնակիչների մեծ մասը աղետի ժամանակ տանն էին, հայտնում է Stormnews-ը՝ հղում անելով The Weather Channel-ին:

Միսիսիպիում վնասվել են տները Լուսդեյլում և Ագրիկոլայում: Ջորջիա նահանգում ուժեղ քամին առանց լույսի է թողել 56 հազար տուն: Անտանելի եղանակից տուժել է Ֆլորիդայի հյուսիսային մասը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում