ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի առաջատար համաճարակաբանի կարծիքով՝ կորոնավիրուսային համավարակը կնվազի մինչև ապրիլի վերջ. РИА Новости

Չինաստանի առաջատար համաճարակաբանի կարծիքով՝ կորոնավիրուսային համավարակը կնվազի մինչև ապրիլի վերջ. РИА Новости

«Համոզված եմ, որ աշխարհում համաճարակաբանական իրավիճակը հնարավոր է հսկողության տակ առնել յուրաքանչյուր երկրի իրականացրած կոշտ միջոցների շնորհիվ: Ակնկալում եմ, որ մինչև ապրիլի վերջ համաճարակը կնվազի»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Չժուն Նանշանը:

Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության հարցով պետական ​​կոմիտեն հայտարարել էր, որ երկրում COVID-19-ի տարածումն ամբողջովին դադարեցված է:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզեցին, որ հիվանդության պատճառը նոր կորոնավիրուսն է: Ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանեցին COVID-19:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում