ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտարարությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտարարությունը

«Ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակը գերծանրաբեռնում է առողջապահական ծառայությունների համակարգը, քանի որ բուժաշխատողները ուշադրությունը կենտրոնացրել են համաճարակի դեմ պայքարին։ 

Ֆիզիկական հեռավորությունը պահպանելու սկզբունքը ստիպում է ծնողներին պլանային պատվաստումները հետաձգելու վերաբերյալ դժվարին որոշում կայացնել։ Բժշկական նշանակության ապրանքները բավարար չեն, իսկ մատակարարման շղթաները աննախադեպ ճնշման տակ են տրանսպորտային խափանումների պատճառով: Թռիչքների չեղարկման և երկրների կողմից առևտրային սահմանափակումների պատճառով կտրուկ նվազել է կարևոր նշանակության դեղամիջոցների, այդ թվում՝ պատվաստանյութերի հասանելիությունը:
 
Քանի որ համաճարակը շարունակում է տարածվել, հավանական է, որ կենարար նշանակության ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ իմունիզացիան, ընդհատվի հատկապես Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում․ տարածաշրջաններ, որտեղ դրանք անչափ անհրաժեշտ են։
 
Հակամարտություններից և բնական աղետներից տուժած երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաներն ամենամեծ վտանգի տակ են։
 
Ուղերձը հստակ է՝ մենք չպետք է թույլ տանք, որ կյանքը փրկող բժշկական միջամտությունները տուժեն COVID-19-ի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի հորձանուտում։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել ամենաշատը տուժած երկրներում հիմնական առողջապահական ծառայություններին և իմունիզացիայի ծրագրերին՝ նվազեցնելով COVID-19-ի տարածման հավանականությունը։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի պատվաստանյութերի մատակարարումը դրա կարիքը ամենաշատը ունեցող երկրներ շարունակվի։
 
Առաջիկա օրերին շատ երկրներում կառավարությունները կարող է ստիպված լինեն ժամանակավորապես հետաձգել կանխարգելիչ զանգվածային պատվաստումները, որպեսզի դրանով չնպաստեն COVID-19-ի տարածմանը և հետևեն ֆիզիկական հեռավորության վերաբերյալ խորհուրդներին:
 
COVID-19-ի հետ կապված իրավիճակը վերահսկելի դառնալուն պես ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է բոլոր կառավարություններին՝ սկսել մանրամասն պլանավորել պատվաստումներին ուղղված գործունեությունը։ Այս քայլերը պետք է մասնավորապես տարածվեն այն երեխաների վրա, ովքեր այս ժամանակահատվածում բաց են թողել պատվաստումների իրենց չափաբաժինները՝ առաջնահերթությունը տալով ամենախոցելի երեխաներին։ Եվ որպեսզի հաջողությամբ կիրառության մեջ մտցնենք COVID-19-ի պատվաստանյութը, երբ այն արդեն պատրաստ լինի, մենք պետք է վստահ լինենք, որ իմունիզացիային ուղղված մեր ծրագրերը շարունակում են գործել և հասնում են ամենաշատը դրա կարիքը ունեցողներին։
 
Պատվաստումները շարունակում են կյանքը փրկող առողջապահական միջամտություն լինել։ Որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ ու մատակարար՝ ՅՈՒՆԻՍՖ-ը շարունակում է իր առանցքային դերը կառավարությունների՝ իմունիզացիային ուղղված ներկայիս և գալիք ջանքերին աջակցելու հարցում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում