Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում պատրաստվում են համայնքապետի ընտրություններին

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում պատրաստվում են համայնքապետի ընտրություններին

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում այս օրերին թեժ մթնոլորտ է: Պատճառն առաջիկայում սպասվող գյուղապետի արտահերթ ընտրություններն են: 

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածու, որոնցից մեկը Գյուլվարդ Սահակյանն է: Նա գրեթե քառորդ դար աշխատում է գյուղապետարանում: 

Նրա խոսքով՝ գյուղական բնակավայրերում շատ հաճախ բարեկամական կապերն ու միջավայրի ազդեցությունն է որոշում ընտրությունների արդյունքները եւ ոչ թե նախընտրական ծրագրերի առկայությունը: Սպանդարյանում, սակայն, պատկերը այլ է:

Մեկ այլ թեկնածու Հարություն Հարությունյանը գործում է նախընտրական քարոզարշավի բոլոր կանոններով՝ ընտրապայքար է մտել նախընտրական ծրագրով, տեղեկատվական թերթիկներով եւ նույնիսկ նախընտրական շտաբով:

Սպանդարյանցիներից յուրաքանչյուրն արդեն ունի իր թեկնածուն, սակայն մեծ հարգանքով է վերաբերվում մյուս թեկնածուների անձին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում