ՄՄարի Կոստանյան

Նավթի շուկայի իրավիճակը չի բխում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերից. Պեսկով. РИА Новости

Նավթի շուկայի իրավիճակը չի բխում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերից. Պեսկով. РИА Новости

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը համակարծիք են, որ նավթի շուկայում սև ոսկու ներկա գները չեն բխում երկու երկրների շահերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ անցկացված հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են նավթի շուկայում ստեղծված իրավիճակն ու պայմանավորվել խորհրդակցություններ անցկացնել էներգետիկայի նախարարների մակարդակով: Պեսկոսը մասնավորապես ասել է. «Պայմանավորվել են, որ նախագահները կհրահանգեն նման խորհրդակցություններ սկսել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում