Ֆրանսիայի կառավարությունը 4 մլրդ եվրո կտրամադրի հանրային առողջապահությանը. Մակրոն

Ֆրանսիայի կառավարությունը 4 մլրդ եվրո կտրամադրի հանրային առողջապահությանը. Մակրոն

COVID-19-ին հաղթելու համար Ֆրանսիան զբաղվում է աննախադեպ արտադրական ջանքերով՝ այսօր Սենտ Բարդելեմի դը Անժուում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա հանդիպել է Կոլմի-Հոպեն ընկերության աշխատակիցների հետ, որ արտադրում են վիրաբուժական դիմակներ, ապա պատասխանել աշխատակիցների հարցերին:

Մինչև ապրիլի վերջ Ֆրանսիայում դիմակների արտադրությունը կաճի՝ հասնելով շաբաթական մինչև 15 միլիոնի: Բայց բուժքույրերի և ծերանոցների կարիքները գնահատվում են շաբաթական 40 միլիոն:

Մակրոնը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը  4 միլիարդ եվրոյի բացառիկ հատկացում կտրամադրի հանրային առողջապահության ոլորտին:

40 մլն դիմակի անհրաժեշտությունը բավարարելու համար Ֆրանսիան պատվիրել է մեկ միլիարդ դիմակ, և երկուշաբթի ավիափոխադրումով Չինաստանից Ֆրանսիա է արդեն ասել 8,5 մլն դիմակների առաջին «առաքումը»: Չորեքշաբթի կգա պատվերի երկրորդ մասը` 12 մլն դիմակ` կրկին Չինաստանից: Մակրոնը նաև ասել է, որ նաև մոբիլիզացրել են իրենց ռազմավարական ֆոնդը` 117 մլն վիրաբուժական դիմակները, և պահանջել են, որ ազգային չորս արտադրողը իր արտադրանքը չվաճառի և երկրից չարտահանի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում