ՄՄարի Կոստանյան

ԱՀԿ-ն թոքերի արհեստական օդափոխման ևս 60 սարք կտրամադրի Սիրիային. РИА Новости

ԱՀԿ-ն թոքերի արհեստական օդափոխման ևս 60 սարք կտրամադրի Սիրիային. РИА Новости

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թոքերի արհեստական  օդափոխման ևս 60 սարք կտրամադրի Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանին՝ կորոնավիրուսի հավանական տարածմանը նախապատրաստվելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ-ի տեղական բաժնի ղեկավարը:

«ԱՀԿ-ն և կառույցի գործընկերները Սիրիայի հյուսիս-արևմուտքում արդեն մի քանի շաբաթ պատրաստվում են COVID-19-ին: Մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում կանխարգելմանը, ռիսկերի մասին տեղեկատվության ու պատրաստվածության ապահովմանը: Մենք աջակցություն ենք ցուցաբերում բուժաշխատողներին՝ վարակի տարածման կանխարգելման, հայտնաբերման ու ախտորոշման գործում»:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններին հատկացվել էր 153 սարք, որը կհամալրվի ևս 60-ով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում