ՄՄարիամ Մխիթարյան

Ալեքսիս Օհանյանը կարանտինի ընթացքում կնոջը՝ Ուիլյամսին, կերակրել է հայկական տոլմայով. Rusarminfo

Ալեքսիս Օհանյանը կարանտինի ընթացքում կնոջը՝ Ուիլյամսին, կերակրել է հայկական տոլմայով. Rusarminfo

Հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ցույց է տվել, թե ինչպես է կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի, և դստեր՝ Օլիմպիայի հետ ժամանակն անցկացնում կորոնավիրուսային համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի օրերին:

Օհանյանը ցույց է տվել, թե ընտանիքն ինչ սնունդ է նախընտրում, և ճաշատեսակների շարքում  հայկական տոլման է, որը նա խորհուրդ է տալիս նաև իր բաժանորդներին:

Ալեքսիս Օհանյանը, միաժամանակ, հորդորում է հետևել անվտանգության միջոցառումներին և մնալ տանը:

Ավելի վաղ RUSARMINFO-ն հաղորդել էր, որ ամերիկյան հեռուստատեսային վառ անհատականություն և գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-ի հետևորդներին խորհուրդ է տվել փորձել «հայկական պիցցա» լահմաջոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում