Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից, 1lurer.am-ին հայտնում են կառավարությունից:

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, հաղորդվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած, պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում