ՄՄարիամ Մխիթարյան

Երկաթուղային վթար Չինաստանում. РИА Новости

Երկաթուղային վթար Չինաստանում. РИА Новости

Չինաստանում ուղևորատար գնացքի մի քանի վագոն է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն՝ հենվելով չինական «Սինհուա» գործակալության տվյալների վրա:

Նախկինում հաղորդվում էր, որ Ցզինան քաղաքից Գուանջու մեկնող ուղևորատար գնացքի վթարի պատճառը շարունակվող հորդառատ անձևներից առաջացած սողանքն է, որն արգելափակել էր երկաթուղային գծերի մի հատվածը: Գնացքի մեքենավարը, սողանքը նկատելով, կտրուկ արգելակել է, բայց չի կարողացել խուսափել վթարից: Արդյունքում գնացքի առաջնամասում հրդեհ է բռնկվել, իսկ երկրորդից վեցերորդ վագոնները դուրս են եկել ռելսերից և շրջվել: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել, զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Վթարի առիթով հետաքննություն է սկսվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում