ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դադարել է. ՏԱՍՍ

Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դադարել է. ՏԱՍՍ

Չինաստանի իշխանությունը հայտարարել է, որ ապաքինվել է երկրում կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը: Ի տարբերություն աշխարհի մյուս պետությունների՝ Չինաստանի ներսում նոր տեսակի վիրուսի տարածումը դադարել է, գրանցված դեպքերի մեծ մասը ներմուծված է: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության հարցերով պետական ​​կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը: Պաշտոնյայի ներկայացրած տվյալով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է և այժմ 3 հազարից քիչ է, իսկ 693 հիվանդ ժամանել են արտերկրից:

Մի Ֆենը միաժամանակ նշել է, որ դարձյալ բարձր է ՉԺՀ-ում վիրուսի ակտիվ տարածման հավանականությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում