Գերմանիան դեմ է Հունաստանին հետագա ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն

Գերմանիան դեմ է Հունաստանին հետագա ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Հունաստանի պարտքի դուրսգրմանը, որն առաջարկել էր Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը: Նրա կարծիքով՝ Գերմանիան եւ եվրոգոտու երկրներն արդեն շատ գործ են արել Հունաստանի պարտքային բեռի թեթեւացման համար:

Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ անօրինական ներգաղթյալներն իրեն ավելի են անհանգստացնում, քան եվրոյի կայունությունն ու Հունաստանի ճգնաժամը:

Ներգաղթյալների թիվը Գերմանիայում, 2014-ի համեմատ, աճել է երկու անգամ, ինչն էլ լրջորեն մտահոգում է իշխանություններին: Երկրի արտգործնախարար Շտայնմայերն առաջարկել է նրանց անհապաղ արտաքսել Գերմանիայից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում