Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանի հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։ Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը: Պատրիկ Դևեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում