ՆՆարե Ոսկանյան

Սինգապուրի վարչապետը կոչով դիմել է Չինաստանին ու ԱՄՆ-ին. ՏԱՍՍ

Սինգապուրի վարչապետը կոչով դիմել է Չինաստանին ու ԱՄՆ-ին. ՏԱՍՍ

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու համախմբվել երկրների հետ կորոնավիրուսի դեմ պայքարում, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նույնիսկ բարենպաստ մթնոլորտում դժվար է լուծել ներկա խնդիրը: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ը շարունակեն փոխադարձ մեղադրանքները COVID-19-ի ի հայտ գալու և տարածման առնչությամբ, ապա այս ամենը դժվար թե օգնի առաջիկայում խնդրի հաղթահարմանը»,- ասել է Լի Սյեն Լունը CNN-ին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ բոլոր երկրներին անհրաժեշտ է համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միանան դրան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում