ԼԼիլիթ Սեդրակյան

Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթ՝ ապրիլի 5-ին

Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթ՝ ապրիլի 5-ին

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ «Աերոֆլոտ» ընկերությունն այս պահի դրությամբ դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց նստեցումը արտերկրից Մոսկվա մեկնող չվերթերին։

«Առաջիկա օրերին «Աերոֆլոտի» չվերթերի տոմսեր ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ընկերության գրասենյակի հետ՝ տոմսերը չեղարկելու նպատակով։

Հիշեցնում ենք, որ «Բելավիա» ընկերությունը պատրաստվում է ապրիլի 5-ին իրականացնել Ամստերդամ- Մինսկ-Երևան չվերթ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել https://belavia.by/ կայքից»,- հայտնում են դեսպանությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում