ՄՄարիամ Մխիթարյան

Իդլիբի փախստական երեխաները մասնակցել են «Մնա տանը» կոչին. Ermenihaber

Իդլիբի փախստական երեխաները մասնակցել են «Մնա տանը» կոչին. Ermenihaber

Աշխարհում մեկնարկած «Մնա տանը» կոչին են միացել սիրիացի փախստական երեխաները: Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալ զինված խմբավորումների միջև անընդմեջ շարունակվող բախումների պատճառով հազարավոր ընտանիքներ ստիպված են  լքել իրենց տները և ապրել փախստականների ճամբարներում։

Այդ պայմաններում 5-6 տարեկան երեխաները ստվարաթղթերի վրա անգլերեն գրել են․ «Stay home, i wish i can» («Մնա տանը, երանի ես էլ կարողանայի մնալ»)։

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների՝ Սիրիայում 2014-2019 թթ․ քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 5000 երեխա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում