ՄՄարի Կոստանյան

Եվրոպան կյանքի պայքար է մղում. Եվրախորհրդի նախագահ. Euronews

Եվրոպան կյանքի պայքար է մղում. Եվրախորհրդի նախագահ. Euronews

Եվրոպայում կորոնավիրուսի վարակման ու մահացության դեպքերի ավելացման ֆոնին Եվրախորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «Եվրոպան պայքարում է իր կյանքի համար»:  

«Դժվար է հասկանալ այն աստիճանը, թե որքան է փոխվել աշխարհը մեր վերջին հանդիպումից հետո»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ:

«Մեր ապրելակերպը փոխվել է: Մենք ամենուրեք հանդիպում ենք փակ դռների, դատարկ դարակների: Առօրյա բնականոն կյանքից հեռացել ու հանուն կյանքի պայքար ենք մղում»,- նշել է  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Եվրախորհրդի նախագահը քննադատել է Եվրամիության այն երկրներին, որոնք հոգ են տանում միայն իրենց համար, երբ Եվրոպան պետք է գործի յուրաքանչյուրի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում