ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսը սպառնում է ամբողջ մարդկությանը. ՄԱԿ. Al Jazeera

Կորոնավիրուսը սպառնում է ամբողջ մարդկությանը. ՄԱԿ. Al Jazeera

ՄԱԿ-ը հայտարարել է, որ կորոնավիրուսը սպառնում է «ամբողջ մարդկությանը, ու մոլորակի ամբողջ բնակչությունը պետք է պայքարի դրա դեմ»: Միջազգային կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու նախաձեռնություն է իրականացնում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում  աղքատ երկրներին աջակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: Միաժամանակ, արտակարգ իրավիճակում Միացյալ Նահանգների տնտեսությունը խթանելու նպատակով երկրի իշխանությունները հաստատել են 2 տրիլիոն դոլարի օգնության փաթեթը:

ՄԱԿ-ի նախաձեռնությանը զուգահեռ աշխարհում  ժամ առ ժամ փոխվում են կորոնավիրուսի վիճակագրական տվյալները: Ամբողջ աշխարհում վարակակիր է ավելի քան 470 հազար մարդ: Մահացության դեպքերը հասել են 22 հազարի: Կա նաև դրական դինամիկա: Ապաքինվել են մոտ 115 հազարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում