Պուտինը հայտարարեց ապրիլի 22-ի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն հետաձգելու մասին

Պուտինը հայտարարեց ապրիլի 22-ի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն հետաձգելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ եթերում ուղերձով դիմել է երկրի բնակչությանը: Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հայտարարել է ապրիլի 22-ին նախանշված Սահմանադրության փոփոխության հանրաքվեն հետաձգելու մասին: Պուտինը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթը Ռուսաստանում լինելու է ոչ աշխատանքային, բայց պահպանվելու են աշխատավարձերը։

«Հարվածի տակ է համաշխարհային ողջ տնտեսությունը: Ներկայումս չափազանց կարևոր է կանխել հիվանդության արագ տարածումը, այդ իսկ պատճառով հաջորդ շաբաթը հայտարարում եմ ոչ աշխատանքային»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը:

Ոչ աշխատանքային օրերը Ռուսաստանում կսկսվեն մարտի 28-ից և կշարունակվեն մինչև ապրիլի 5-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում