ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Կոնգրեսը որոշել է 2 տրիլիոն դոլար հատկացնել տնտեսությունը խթանելու համար. euronews

ԱՄՆ Կոնգրեսը որոշել է 2 տրիլիոն դոլար հատկացնել տնտեսությունը խթանելու համար. euronews

ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնել է 2 տրիլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱՄՆ տնտեսությանը աջակցելու համար: Որոշման մասին հայտնել է հանրապետական ​​կուսակցության ղեկավար Միթչ Մաքքոնելը:

Այս գումարները կօգտագործվեն հիմնականում կորոնավիրուսից առավել տուժած ԱՄՆ-ի փոքր և միջին բիզնեսը խթանելու, ինչպես նաև ֆինանսական դժվարություններում հայտնված սովորական ընտանիքներին աջակցելու համար: Նախատեսված է մեկ անձին միանվագ վճարել 1200 ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առանց լրացուցիչ միջոցների ԱՄՆ-ի տնտեսությանը սպառնում է խոր ճգնաժամ, քանի որ համաճարակը կաթվածահար է արել շատ ոլորտներ:

Մինչ օրս Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի մոտ 60 հազար դեպք, մահացել է մոտ 800 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում