ՄՄարիամ Մխիթարյան

Արքայազն Չարլզի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է. BBC

Արքայազն Չարլզի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է. BBC

Ուելսի արքայազն  Չարլզը կորոնավիրոսի թեստ է հանձնել և ստացվել է դրական պատասխան: 71-ամյա արքայազնը վարակի թեթև ախտանիշներ ունի, «բայց հիմնականում իրեն լավ է զգում», հայտնել է Clarence House-ը: 72-ամյա դքսուհին, սակայն, կորոնավիրուսի վարակակիր չէ:

Նույն աղբյուրը հայտնել է, որ Չարլզն ու Քամիլան այժմ ինքնամեկուսացած են Բալմորալում:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հնարավոր չէ պարզել, թե ումից է արքայազնը վարակվել վիրուսով, քանի որ վերջին շաբաթների ընթացքում նա հասարակական լայն գործունեություն էր ծավալում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում