ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը Էր Ռիադում Էներգակիրների հարցերով հատուկ ներկայացուցիչ կունենա

ԱՄՆ-ը Էր Ռիադում Էներգակիրների  հարցերով հատուկ ներկայացուցիչ կունենա

ԱՄՆ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Վիկտորիա Քոութսը կնշանակվի Սաուդյան Արաբիայում Էներգակիրների հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Arab News-ը:

«Քոութսը մշտապես Սաուդյան Արաբիայում կլինի, որպեսզի մեր ներկայությունը տարածաշրջանում դառնա առավել շոշափելի: Նրա նշանակումը համընկավ նավթային շուկաների համար նշանակալի ժամանակահատվածին»,- ասել է վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը:

Նշվում է նաև, որ  ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ժամանումը Սաուդյան Արաբիա կախված կլինի կորոնավիրուսային համաճարակի ընթացքից:

Հիշեցնենք, որ Վիկտորիա Քոութսը  մասնագիտությամբ արվեստի պատմաբան է: Նա սենատոր Թեդ Քրուզի խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերով, երբ վերջինս մասնակցում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Թրամփի ընտրվելուց հետո Քոութսը ստանձնեց Ազգային անվտանգության փոխնախագահի խորհրդականի պաշտոնը և վերահսկում էր Մերձավոր Արևելքի տարածաշրջանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում