ԳԳոհար Սիմոնյան

Եգիպտոսում երկշաբաթյա պարետային ժամ է հայտարարվել

Եգիպտոսում երկշաբաթյա պարետային ժամ է  հայտարարվել

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին արտակարգ դրության պայմաններում նաև երկշաբաթյա պարետային ժամ է հայտարարել, ըստ որի՝ երեկոյան ժ. 19:00-ից մինչև առավոտյան  ժ. 0:5-ը եգիպտացիներին կարգելվի առհասարակ փողոց դուրս գալ:

«Մեր նպատակն է պաշտպանել մեր ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին: Ձեռնարկել ենք մի շարք խստագույն միջոցներ, որոնք նույնպես կներդրվեն, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Եգիպտոսը, որն ունի ավելի քան 100 միլիոն բնակչություն, Մերձավոր Արևելքի ամենախիտ բնակեցված և ոչ հարուստ երկրներից մեկն է:

Ըստ պաշտոնական թվերի՝ Եգիպտոսում գրանցվել է վարակի 366 դեպք, որից 15-ը՝ մահացու ելքով: Այս պահին կարանտինի մեջ է երկրի  նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: Օրերս նա հանդիպել էր գեներալ Շաֆի Աբդել Խալիմ Դավուդի հետ, որի մոտ, եգիպտական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կորոնավիրուս է արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում