Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հավանական վարակակիրները:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավորապես ասել է.
«Զգացվում է, որ մարդիկ հասկանում են, թե ինչ պետք է անել և ինչպես: Նրանք ամեն ինչով ապահովված են, նրանք արդյունավետ են կիրառում իրենց ձեռքի տակ գտնվող տեխնիկան, սարքավորումներն ու միջոցները: Պարզապես կողքից տեսանելի է, թե ինչպես է ամենը կարգավորված»:











