ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 100 հազար մարդ

Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 100 հազար մարդ

Կորոնավիրուսի վարակն ընդլայնում է աշխարհագրությունը: Վարակի այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակակիր է ավելի քան 382 հազար մարդ: Մահացության դեպքերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 16.500: Սակայն կա նաև դրական դինամիկա: Վարակից ապաքինվել է ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին գրում է ամերիկյան Worldometers կայքը:

Չինաստանում իրավիճակը կայունանում է, այստեղ գրանցվել է վարակի մի քանի նոր դեպք, ինչը միանգամայն վերահսկելի է:

Իտալիայում վարակվածները մոտ 64 հազար են, զոհերի թիվը՝ ավելի քան 6 հազար: Վարակվածների թվով Իտալիային հաջորդում է Միացյալ Նահանգները՝ ավելի քան 46 հազար վարակված:  Հաջորդն Իսպանիան է, որտեղ արձանագրվել է վարակի ավելի քան 35 հազար դեպք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում