ԳԳոհար Սիմոնյան

UNRWA-ն կորոնավիրուսի պատճառով առժամանակ դադարեցրել է Գազայի հումանիտար օգնությունը

UNRWA-ն կորոնավիրուսի պատճառով առժամանակ դադարեցրել է Գազայի հումանիտար օգնությունը

ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության գործակալությունը (UNRWA), հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է Գազայի հատվածի բնակիչներին տրվող հումանիտար օգնությունը: Այն կվերսկսվի այն ժամանակ, երբ աշխատողների ու օգնություն ստացող անձանց անվտանգությունն ապահովող պատշաճ մեխանիզմներ մշակվեն: Այս մասին հաղորդել են պաղեստինյան ԶԼՄ-ները, ընդգծելով, որ հենց UNRWA-ի հաշվեկշռում են բժշկական ենթակառուցվածքների զգալի մասը:

Հիշեցնենք, որ ներկայում Գազայի հատվածում արձանագրվել է կորոնավիրուսի երկու դեպք: Երկու վարակակիրներները Գազա են անցել «Ռաֆահ» անցակետով և այժմ գտնվում են կարանտինում:

ԶԼՄ-ները նշում են, որ Գազայի համար կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է խիստ բնակչության և սանիտարական վատ պայմանների պատճառով՝ ներառյալ խմելու ջրի պակասը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում