ՄՄարիամ Մխիթարյան

Որտե՞ղ է Ադրբեջանի առողջապահության նախարարը

Որտե՞ղ է Ադրբեջանի առողջապահության նախարարը

Իրանում կորոնավիրուսի բռնկումից հետո Ադրբեջանը առաջին երկրներից էր, ուր սկսեցին ժամանել վարակված քաղաքացիները: Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների, երկրի առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը մինչ օրս որևէ հրապարակային հայտարարություն չի արել և չի դիմել քաղաքացիներին: Ավելին՝ նա նույնիսկ գործնականում չի մասնակցել կառավարությանն առընթեր հատուկ ստեղծված գործադիր շտաբի հանդիպումներին:

Ի՞նչ է պատահել նախարարի հետ: Լրագրողները ենթադրում են, որ նախարարը վարակված է կորոնավիրուսով և մեկուսացված է:

Ադրբեջանի քաղաքացիները բոլորովին տեղեկացված չեն ներկայումս ամբողջ աշխարհում ստեղծված առողջապահական վիճակի մասին, ուստի նաև դժգոհ են երկրի ղեկավարության այդ պահվածքից: Մարդիկ ենթադրում են՝ կա՛մ առողջապահության նախարարի հետ ինչ-որ բան է պատահել, կամ էլ իրավիճակն այնքան ծայրահեղ է, որ իշխանությունները որոշել են լռել, քան խուճապ ու վախ տարածել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում