ՄՄարիամ Մխիթարյան

23 տարվա ազատազրկման դատապարտված Հարվին Վայնշտեյնը վարակվել է կորոնավիրուսով

23 տարվա ազատազրկման դատապարտված Հարվին Վայնշտեյնը վարակվել է կորոնավիրուսով

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը 23 տարվա ազատազրկման դատապարտվեց բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով, բանտում վարակվել է կորոնավիրուսի նոր տեսակով:

Այժմ ԱՄՆ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչները փորձում են պարզել, թե որտեղից է պրոդյուսերը վարակվել: Վայնշտեյնը կորոնավիրուսի թեստ է հանձնել Նյու Յորքի նահանգի Ուենդի բանտում և դրական պատասխանից հետո անմիջապես մեկուսացվել է: Այդ բանտում, սակայն, կա վարակի հաստատված միայն երկու դեպք, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ Վայնշտեյնը վարակվել է Ռայկերսի բանտում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 40 դեպք:

Քննարկվում է նաև պրոդյուսերի վարակման երրորդ տարբերակը՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան ուղարկել էին արյան բարձր ճնշման և կրծքավանդակի ցավերի պատճառով:

Վայնշտեյնի դեպքից հետո Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել պետական ​​ուղղիչ հիմնարկների ղեկավարներին՝ բանտարկյալներին մի ուղղիչ հաստատությունից մյուսը տեղափոխել խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում