ՄՄարիամ Մխիթարյան

Պլասիդո Դոմինգոն էլ է վարակվել կորոնավիրուսով

Պլասիդո Դոմինգոն էլ է վարակվել կորոնավիրուսով

Օպերայի աստղ Պլասիդո Դոմինգոն Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստի դրական արդյունք է ստացել:

«Իմ բարոյական պարտքն է ասել ձեզ այդ մասին: Ես և իմ ընտանիքը ինքնամեկուսացման մեջ ենք»,- գրել է նա: Դոմինգոն նշել է, որ ներկայումս իրեն լավ է զգում, բայց «ջերմության և հազի ախտանիշներ» զգալուց հետո որոշել է թեստ հանձնել:

Աստղը իր երկրպագուներին հորդորել է լվանալ ձեռքերը և հետևել տեղական ինքնակառավարման մարմինների հաստատած ցուցումներին ու կանոնակարգերին:

«Միասին մենք կարող ենք պայքարել այս վիրուսի դեմ և կանգնեցնել ներկա համաշխարհային ճգնաժամը: Հուսով եմ, որ շատ շուտով կվերադառնանք մեր բնականոն առօրյային»,- գրել է Դոմինգոն:

79-ամյա իսպանացի տենորը անցյալ տարի հրաժարական տվեց Լոս Անջելեսի Օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից սեռական ոտնձգությունների համար մեղադրվելուց հետո:

Դոմինգոն համալրել է հայտնի մարդկանց ցանկը, որոնք ստացել են կորոնավիրուսի թեստի դրական պատասխան՝ Իդրիս Էլբա, Քևին Դյուրանտ և Դանիել Դե Քիմ, Թոմ Հենքսն ու նրա կինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում