Հյուսիսային Կորեան որոշել է անցնել նոր ժամային գոտու

Հյուսիսային Կորեան որոշել է անցնել նոր ժամային գոտու

Հյուսիսային Կորեայի Նախագահ Կիմ Չեն Ընը որոշել է անցնել նոր՝ «փհենյանական» ժամային գոտու: Այս տարվա օգոստոսի 15-ին ներկա ժամանակի համեմատ ժամացույցի սլաքները 30 րոպեով հետ կտարվեն:

Փհենյանն այդ քայլը համարում է «հակազդեցություն ճապոնական չարանենգ իմպերիալիզմին»: Ներկայում Հյուսիսային ու Հարավային Կորեաները եւ Ճապոնիան գտնվում են ժամանակային նույն գոտում:

Մինչեւ 1910-ը՝  Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզու զավթումը, երկու երկրների միջեւ կես ժամվա տարբերություն է եղել: Որոշումն ընդունվել է ճապոնական տիրապետությունից երկրի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում