ՌՌոզա Խաչատրյան

Անգելա Մերկելը ինքնամեկուսացել է

Անգելա Մերկելը ինքնամեկուսացել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացել է, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիայի առաջնորդն անցած ուրբաթ շփում է ունեցել մի բժշկի հետ,  որի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այդ պատճառով Գերմանիայի կանցլերը որոշել է որոշ ժամանակ անցկացնել ինքնամեկուսացման մեջ՝ բացառելով այլ մարդկանց հետ շփումը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ նույնիսկ տան կարանտինում գտնվելիս կանցլերը կշարունակի կատարել իր պարտականությունները:

Հատկանշական է, որ Գերմանիայում խստացվել են կարանտինային միջոցառումները: Տեղի բնակիչներին արգելվել է հասարակական վայրերում հավաքվել երկու հոգուց ավելի, իսկ հասարակական տրանսպորտում ուղևորները պետք է միմյանցից մոտ 2 մ հեռավորություն պահպանեն:

Հիշեցնենք, որ Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 24 հազար դեպք: Վարակի զոհ է դարձել 94, ապաքինվել՝ 266 մարդ:

Մինչ օրս ամբողջ աշխարհում COVID-19 վարակի դեպքերի թիվը 338 հազար է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում