ՆՆարե Թադևոսյան

Իտալիայի իշխանությունը հայտարարել է «տնտեսական արտակարգ իրավիճակ»

Իտալիայի իշխանությունը հայտարարել է «տնտեսական արտակարգ իրավիճակ»

Իտալիայի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ուղղված միջոցառումները, հայտնում է Newsru-ն։

Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրահանգել է կիրակիից փակել բոլոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները, բացառությամբ նրանց, որոնց գործունեությունը կենսական նշանակություն ունի։ 

Կոնտեն ձեռնարկված միջոցներն անվանել է «տնտեսական արտակարգ իրավիճակ»: Բաց կլինեն միայն սննդի խանութները, դեղատները, բանկերը և փոստային բաժանմունքները։ Կգործեն նաև հասարակական տրանսպորտը, առաքման ծառայությունները, առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրող ձեռնարկությունները:

Նշենք, վերջին օրերին Իտալիայում արձանագրել է կորոնավիրուսային վարակի հաստատման և մահվան ամենաշատ դեպքերը: Վարչապետի խոսքով ՝ Իտալիան «դանդաղեցնում է արտադրական շարժիչը» համաճարակի դեմ պայքարի համար, բայց ամբողջովին չի կանգնեցնում այն:

Բացի այդ, երկրում խստացվել են նախկինում սահմանված կարանտինի կանոնները: Որոշվել է փակել բոլոր այգիները, քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը:

Ըստ աղբյուրի՝ մարտի 22-ի առավոտյան Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 54 հազար նոր դեպք։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում